Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:55 24-03-2025

Ծաղկաշատում հիշել են 90-ականները. առանց լույսի ու ջրի գյուղը

Ալավերդի խոշորացված համայնքի մի քանի բնակավայրեր՝ Հաղպատը, Ջիլիզան, Ծաղկաշատը, արդեն մի քանի օր է՝ հոսանքազրկված են:

Ծաղկաշատ եկող էլեկտրասյուներն անցում են անտառներով, որոնք առատ ձյան տեղումներից տապալվել են ու այս օրերին, երբ ձյան բարձրությունը միայն գյուղում անցնում է 60 սմ-ը, իսկ անտառներում՝ ավելի շատ, հնարավորություն չկա մոտենալու ընկած սյուներին ու փոխարինելու դրանք:

Գյուղում նաեւ կապ չի եղել, երեկ է վերականգնվել կապը, սակայն հույս, որ մոտակա օրերին կվերականգնվի հոսանքը, չկա:

Բնակիչներիչ շատերը ջուր ստանում են պոմպերի միջոցով, որոնք եւս այս օրերին չեն աշխատում: Գյուղացիները կատակում են՝ իրենց գյուղում 90-ականներն են, երեկոներն անցկացնում են մոմի լույսի տակ, հեռախոսները լիցքավորելու ուղարկում են քաղաք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում