Ներքին 1 տարի առաջ - 12:41 22-03-2025

Խաղաղություն՝ առանց բանակցությունների. Հայաստանի դեպքը Կոսովոյի օրինակն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այն ձևավորվել է բանակցությունների արդյունքում, և ինչքանո՞վ են բանակցություններն անհրաժեշտ փաստաթուղթ ստորագրելու համար։

Բանակցային տեխնոլոգիաների մասնագետ Խաչիկ Գալստյանն Oragir.news-ի հետ զրույցում ընդգծում է, որ բանակցությունները ենթադրում են կողմերի իրավահավասարություն։ Սակայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Հայաստանը հանդես չի գալիս որպես իրավահավասար կողմ, այլ՝ որպես պարտված կողմ։

«Վերջին տարիներին Ադրբեջանը աստիճանաբար նորանոր պահանջներ է առաջ քաշել և ի վերջո ստացել այն, ինչ ուզում էր։ Երբ հայկական կողմին հարցնում ես, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը, պատասխան չկա։ Պարզ է դառնում, որ համաձայնագիրը ձևավորվել է ոչ թե փոխզիջումների, այլ Ադրբեջանի պարտադրանքների արդյունքում։ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի ներկայացրած պահանջները, ինչը չի կարելի համարել բանակցություն»,– նշում է Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ բանակցությունները պետք է ոչ միայն ձևական չլինեն, այլ նաև ապահովեն կողմերի հավասարությունը և փաստաթղթի լեգիտիմությունը։ Սակայն, երբ կողմերից մեկի դիրքերն էապես ուժեղ են, բանակցությունները վերածվում են ընդամենը իմիտացիայի։

«Այս գործընթացը ավելի շատ նման է Կոսովոյի հակամարտության ժամանակ Ռամբույեի բանակցություններին, երբ համաձայնագիրը միակողմանի պարտադրվեց սերբական կողմին։ Հայաստանի դեպքում նույնպես գործ ունենք բանակցությունների անվան տակ պարտադրված փաստաթղթի հետ, որտեղ բալանսը ամբողջությամբ Ադրբեջանի օգտին է»,- ընդգծում է նա։

Այսպիսով, հարց է առաջանում՝ արդյո՞ք խաղաղության այս համաձայնագիրը կարող է դառնալ կայուն և արդար, եթե այն ձևավորվել է ոչ թե բանակցային համարժեք գործընթացի, այլ միակողմանի պարտադրանքի արդյունքում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել