Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:32 21-03-2025

Հայաստանը պետք է փոխզիջման ճանապարհ գտնի Էրդողանի հետ. քուրդ լրագրող

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող քուրդ լրագրող, «Medyascope» լրատվական կայքի արտաքին լուրերի խմբագիր Մեհմեթ Թթալըի հետ։

- Պրն․ Թաթլը, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։

Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։

- Ադրբեջանն այստեղ շատ մեծ գործոն է։ Այն, ինչ իրականում սպասվում էր Թուրքիայից 2020 թվականի պատերազմից հետո, հետևյալն էր. Երբ Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանությունը «հանձնեց/մատուցեց» Ադրբեջանին, դրանից հետո Թուրքիան պետք է իրականում նախաձեռներ հարաբերությունների կարգավորում։ Բայց չսկսեց այն։ Հիմա սա, թեկուզ փոքր չափով, փաստացի քննարկվել է նաև Թուրքիայում՝ հատկապես անկախ լրատվամիջոցների կողմից։

Այստեղ ամենակարևոր գործոնը Ադրբեջանն է։ Երբ ասում ենք Ադրբեջան, իրականում չենք խոսում 7-8 միլիոնանոց Ադրբեջանի մասին, այլ խոսքը գնում է բիզնես աշխարհի մասին, զենքի առևտրի, նավթի առևտրի, կարճ ասած՝ առևտրի։

Ինչպես գիտեք, 2016-ից Թուրքիան աննորմալ ժամանակներ է ապրում։ Թուրքիան ունի օտարերկրյա ներդրողների կարիք, քան երբևէ։ Ադրբեջանը իրականում շատ տեղերում է օգնության հասել Թուրքիային։ Օրինակ՝ գազի վաճառքի հարցում։ Բացի այդ, նոր ալիք է բացվել։ Այն բավականին արդյունավետ է նաև Թուրքիայում: Բնականաբար, չեմ ասում, որ այն թոփ 5 լրատվամիջոցներից չէ։ Բայց արդեն 5-6 տարի է, ինչ հիմնադրվել է ու կարողանում է որոշել Թուրքիայի օրակարգը։ Ադրբեջանը նման փափուկ ուժի գործիքակազմ ունի Թուրքիայում։ Ամենամեծ պատճառը, որ այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում կամ հետաձգվում են, կամ, պարզ ասած, ոչինչ չի խոսվում այդ պայմանավորվածությունների մասին տեղի է ունենում Թուրքիայում ամբողջությամբ ադրբեջանական լոբբիի ցանկություններին համապատասխան։

- Ի՞նչ եք կարծում Թուրքիան միշտ կաջակցի՞ Ադրբեջանին:

- Այնպես չէ, որ ինչ էլ, որ լինի Թուրքիան կաջակցի Ադրբեջանին։ Ես այսպիսի մի հնարավորություն էլ եմ տեսնում։ Ինչպես գիտենք, Էրդողանը 71 տարեկան է, գիտենք նաև, որ անմահ էլ չէ։ Էրդողանից հետո պետք է տեսնենք, որ տարածաշրջանային երկրները՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը պատրաստվում են հետէրդողանական շրջանին։ Հայաստանը կարող է մի փոքր թերանալ այս հարցում։ Իրականում հետևյալն եմ փորձում ասել․

Այժմ Թուրքիայում կա մի առաջնորդ, որն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը։ Սա մի բան է, որն առաջին անգամ տեղի ունեցավ Աթաթուրքից հետո։ Սա ունի իր առավելություններն ու թերությունները: Եթե ​​դուք վատ հարաբերություններ հաստատեք այս ղեկավարության հետ, դա կարող է հսկայական ավերածություններ բերել: Բայց եթե դուք ինչ-որ կերպ կարողանաք կապի ալիք բացել այս ղեկավարության հետ, դա կարող է ստեղծել անհավանական հնարավորություններ:

Դա էլ այն պատճառով, որ հիմա Թուրքիան իրավունք ունի այն ներկայացնելու։ Այնպես որ, եթե Էրդողանն այսօր ասի, որ ամբողջությամբ բարելավում է հարաբերությունները Հայաստանի հետ, գեթ մեկ բողոք էլ չի լինելու։ Նա այդպիսի ուժ ունի։

Քանի դեռ Էրդողանը ողջ է և իշխանության ղեկին պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։ Էրդողանը կա, մնում է միայն մեկ մարդ, ում պետք է համոզել։ Եթե ​​Էրդողանը չլինի, գուցե ստիպված լինեք համոզել 84 միլիոն մարդու։ Կարծում եմ նաև, որ Էրդողանից հետո Ադրբեջանը միանշանակ պատրաստվում է Թուրքիայի հետ քաղաքականությանը։ Նա հավանաբար արդեն կապ է հաստատում Էրդողանից հետո թեկնածուների հետ։ Նա արդեն քայլեր է անում, որոնք կարող են շահարկել կամ ազդել Էրդողանից հետո արտաքին քաղաքականության վրա։

Կարծում եմ՝ Հայաստանը չպետք է հետ մնա այս հարցում։ Բայց ավելի կարևորն այն է, որ պետք է փոխզիջման ճանապարհ գտնել Էրդողանի հետ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան