Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:40 20-03-2025

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հվ. Կովկասում

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարներ Մնացական Սաֆարյանն ու Միխայիլ Գալուզինը խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում:

Քննարկվել են քաղաքականության և անվտանգության, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներին առնչվող հարցեր։

Ռուսական կողմը պահանջված է համարում եվրասիական ինտեգրացիոն միավորումներում գործընկերության խորացումը, այդ թվում՝ հաշվի առնելով միջազգային իրադրության արմատական վերափոխումները:

Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, համագործակցության խորացումը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա):

Արտաքին քաղաքական ծառայությունների գծով շփումների նախանշված դինամիկան կշարունակվի։

Ամենից շատ դիտված