Արտաքին 4 տարի առաջ - 14:42 23-09-2021

Էրդողանի մամուլի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո Կովկասում տիրող իրավիճակը

Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը:

Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները և ընդհանուր վիճակը: Ընդգծվել է բազմակողմանի ջանքերի շարունակության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար:

Կողմերն ընդգծել են, որ պետք է մշակվեն մեխանիզմներ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար: Կարևորվել է երկկողմ ռազմավարական համագործակցությունը և շեշտվել, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր:

Հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարութուն է տարածել, որում ասվել է. «Քալընն ու Սալիվանը համաձայնության են հասել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր նշանակություն ունի»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի