Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:08 13-03-2025

Ոստիկանությունով, ԱԱԾ-ով, ոնց ուզում եք կանգնեցրեք, այլապես այդ համայնքների հետևից կընկնենք․ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթակաան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինանը կարգադրեց աարգելել բոլոր այն աճուրդները, որտեղ 100 դրամով հող են վաճաառում․ «Ձեր աչքը չի՞ ծակում դա, ո՞նց կարող է Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք, արգելեք։ Ոչ մի հող 100 դրամով մի վաճառեք։ Այս պահից, որտեղ 100 դրամով հող վաճառվում է, փակեք, եկեք այդ հողի գումարը մենք կտանք, հողն էլ կմնա համայնքին։ Պարզ եմ ասում, ուղղակի արգելեք, ինչ-որ ձևերով արգելեք․ վարչական, ոչ վարչական ձևերով ուղղակի արգելեք, ոստիկանությունն է, ազգային անվտանգության ծառայությունն է, պետական վերահսկողական ծառայությունն է, չգիտեմ, մամուլով, սոցիալական ցանցերով, արգելեք»։

Փաշինյնը նշեց, որ եթե կա ձևական աճուրդ, պիտի գնան, էլի ժամանակ, էներգիա ծախսեն, գտնեն ձևական աճուրդները։ «Սա շատ շատ վատ ազդակ է, որովհետև դա նշանակում է, որ քաղաքական ուղերձները մենակ հանձնարարությունով չի, հլը հանձնարարությունների կատարման որակը դնում եմ մի կողմ, մենակ հանձնարարությունով չի, բայց եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է գործողությունները կառավարման համակարգի համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ։ Եթե չի համապատասխանում, ուրեմն, եթե ոչ այսօր, վաղը, մյուս օրը մի հատ պրոբլեմ է առաջանալու, և ես այդ պրոբլեմը ամենալուրջ ձևով դնելու եմ, որովհետև սա աներևակայելի բան է։ Որտեղ այդ կատեգորիայի, որ ծիծաղելի գներով հողեր են դրված վաճառքի, ուղղակի կանգնեցրեք, հիմա հրապարակային ասում եմ, եթե չկանգնեցնեն համայնքները, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տեսնենք այդ ի՞նչ է կատարվում այդտեղ»,- նշեց վրչապետը։


Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան