Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 12:40 12-03-2025

Ստիպել են գրի, որ հայրը մահացել է սրտի կաթվածից․ ովքե՞ր են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները

Բաքվի դատարանում, որտեղ երեկ շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանն են եղել։

Կամո Հայրապետյանի մասին արցախցի Արմինե Մարտիրոսյանը մանրամասներ է պատմել։

«Ի դեպ, թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ մետրոյի «Գյանջլիկ» կայարանի դիմաց՝ հակամարտության սկզբում։ Կամոն նրան գտել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում, նրան ստիպել են` «բացատրագիր» գրել, թե հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։

Կամոն հորը թաղել է հայրենի գյուղում՝ Մարաղայում։ Հետագայում գյուղը գրավվեց ադրբեջանցիների կողմից և մինչև վերջ մնաց նրանց վերահսկողության տակ»,- գրել է Արմինե Մարտիրոսյանը։

Տարածվող տեղեկությունների համաձայն, Կամո Հայրապետյանը և Մուշեղ Գրիգորյանը բռնի տեղահանումից հետո մնացել էին Արցախում, ստացել Ադրբեջանի քաղաքացիություն։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին