Ներքին 1 տարի առաջ - 22:10 12-03-2025

Շենքեր, բնակարաններ, կայանատեղի, մեքենաներ, 30 մլն կանխիկ, 9,7 մլն եկամուտ. Շիրակի մարզպետի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։ Այսօր ուսումնասիրել ենք Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և նրա կնոջ՝ Անի Առուշանյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2024-ի դեկտեմբերի 19-ին՝ Գյումրու ղեկավարի ԺՊ դառնալու փրայմերիզում անկուսակցական Սարիկ Մինասյանին՝ այժմ իրենց Սարիկին, պարտվելուց հետո։ Նախքան դա՝ նա 2022-2024 թվականներին եղել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, իսկ 2021-2022-ին Գյումրիի համայնքապետի տեղակալ։

Որպես անշարժ գույք՝ Դավիթ Առուշանյանը հայտարարագրել է բազմաբնակարան 2 շենք՝ համատեղ սեփականությամբ, որոնցից մեկը Երևանի Դավթաշեն, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում, որոնք նա գնել է 2014 թվականի հունվարի 14-ին և հոկտեմբերի 22-ին, ինչպես նաև ավտոկայանատեղի՝ կրկին համատեղ սեփականությամբ՝ Կենտրոնում, որը գնել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին։ Բացի այդ, նա 90 օրից ավելի տիրապետում է ևս 1 բազմաբնակարան շենքի՝ Գյումրիում, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Առուշանյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության NISSAN և 2010 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենաներ, որոնք նա գնել է 2018 թվականի մայիսի 30-ին և 2016 թվականի հունիսի 8-ին։ Տարեվերջին այս մեքենաները պահպանվել են։

Առուշանյանի բանկային հաշիվներին եղել է 2 մլն դրամ, որը տարեվերջին պահպանվել է։ Նա ունեցել է նաև 13 մլն դրամ, 30 հազար դոլար և 18 հազար եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 12 մլն դրամ, 25 հազար դոլար և 18 հազար եվրո։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 9 մլն 702.420 դրամ, որը ՀՀ ԱԺ-ից նրա ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 517.220 դրամ։

Մարզպետի կինը՝ Անի Առուշանյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան Երևանում՝ գնված 2014 թվականի հունվարի 14-ին և հոկտեմբերի 22-ին, ավտոտնակ Երևանում՝ համատեղ սեփականությամբ՝ գնված 2014-ի նոյեմբերի 18-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Գյումրիում՝ գնված 2015 թվականի նոյեմբերի 25-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս չի հայտարարագրել։

Անի Առուշանյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել. Վերջինս ունեցել է 1 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել 1 մլն դրամ։

Շիրակի մարզպետի կինը եկամուտներ չի հայտարարագրել։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան