Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:43 12-03-2025

Դիլիջանի «արու» համայնքապետը լրիվ անտեղյակ է

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիլիջանի «արու» համայնքապետը լրիվ անտեղյակ է

2024 թվականի մարտի 28-ի որոշմամբ նույն տարվա հուլիսին կայացել է Դիլիջան քաղաքի Ուսանողական 70 հասցեում գործող «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Դիլիջան քաղաքի Ուսանողական 74 հասցեում գործող «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի միավորումը։ Միավորված քոլեջը կոչվում է Դիլիջանի պետական բազմագործառնույթային քոլեջ: Դիլիջանի բազմագործառնույթային քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատր է նշանակվել նախկինում Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Վահագն Հովհաննիսյանը։ Մոտ 2 ամիս առաջ կայացել է Դիլիջանի բազմագործառնութային քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ; Այդ քոլեջի կառավարման խորհրդի նախագահը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է։ Մրցույթին Դիլիջանի բազմագործառնութային քոլեջի տնօրենի միակ հավակնորդը եղել է Վահագն Հովհաննիսյանը։ Մրցույթը չի կայացել, քանի որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել; Նախարարությունից հայտնել են, որ նա այդ օրը այլ, հրատապ գործ ուներ։ Դիլիջանից տեղեկացա, որ մարտի 4-ին նշանակված նույն մրցույթը կրկին չի կայացել։ Քոլեջի տնօրենի ԺՊ Վահագն Հովհաննիսյանը չպատասխանեց այդ առթիվ մեր բազմաթիվ հեռախոսազանգերին, երևի վատ է զգում, որ այդպես էլ իրեն քոլեջի տնօրեն չեն ընտրել։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար,անձնական գործում իր սեռը <<արու>> գրած Դավիթ Սարգսյանը մարտի 11-ին որշում է ընդունել հաստատել Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի մարտի 12-ին նշանակված կրտսեր պաշտոնների մրցութային հանձնաժողովի անհատական կազմը, այդ կազմում 6-րդ համարով նշված է Վահագն Հովհաննիսյանը, որի պաշտոնը որոշման գրված է՝ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն»։ Համայնքի ղեկավարը, ով նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահն է, չգիտի՞, որ Վահագն Հովհաննիսյանը Դիլիջանի պետական քոլեջի տնօրենը չէ, նման հիմնարկ այլևս չկա, այլ ՝ Դիլիջանի պետական բազմագործառնույթային քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար