Ներքին 1 տարի առաջ - 15:13 10-03-2025

Պատրաստվում են աջակցե՞լ հանքի բացմանը․ այս 4 բանկերը դեռ լուռ են

«Ամուլսար» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը գրում է․

«Այսպիսով ամփոփենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում 5 բանկերին ուղղված բաց կոչերը, ուղիղ այցերը և պաշտոնական գրությունների արձագանքները։

Ըստ երևույթի նշված հինգ բանկերից միայն Acba bank OJSC է հստակ պատասխան տվել, տեղեկացնելով, որ չի պատրաստվում աջակցել հանքի բացմանը։ Կից տեղադրում ենք Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Frontի գրավոր դիմումի պատասխանը, լուսանկարի տեսքով։
Այս կապակցությամբ ողջունում ենք բանկի քաղաքականությունը և համոզված ենք, որ այս ընթացքը դրական ազդեցություն կթողնի բանկի գործունեության վրա։

Մյուս 4 բանկերից դեռ դրական արձագանք չկա՝

- Ardshinbank CJSC
- Inecobank CJSC
- Evocabank
- IDBank CJSC

Այս բանկերը, իրենց պաշտոնական էջերում ոչ հերքում և ոչ էլ հաստատում են հանքին աջակցելու փաստը։
Այս վիճակը տարակուսելի է և շարունակում է մտահոգություն պատճառել հազարավոր մարդկանց, ովեր հաշիվներ ունեն այս բանկերում։ Ուստի հորդորում ենք որոշումը չուշացնել, չվնասել սեփական համակարգի գործունեությանը, հույս կապելով մի կազմակերպության հետ, որը իր գործունեության վերջին 7 տարիների ընթացքում միայն ձախողումներ է գրանցել։

Հ․Գ․
Եվս մեկ անգամ ողջունում ենք ԱԿԲԱ բանկի որոշումը․․․

Հ․Հ․Գ․
Գրառման տարածումը կնպաստի գործընթացին․․․»։