Ներքին 4 տարի առաջ - 16:06 07-03-2022

Նախկին ՄԻՊ-ն արագ է արձագանքում Երասխի դեպքերին, նորը՝ դեռ լուռ է

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը արդեն իսկ արձագանքել է Երասխում տեղի ունեցած դեպքերին, մինչդեռ նոր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը այդ առիթով որևէ հրապարակում դեռ չի արել ՄԻՊ-ի պաշտոնական էջում։ Քրիստինե Գրիգորյանի վերջին գրառումը 1 ժամ առաջվա է, և դա վերաբերում է ակտիվիստ Մանուել Մանուկյանին։ Փաստորեն ստացվում է, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որը խոստացել էր շարունակել զբաղվել ադրբեջանական հանցագործությունների փաստագրմամբ, ավելի շուտ է արձագանքում Երասխի դեպքերին, քան թե նոր ՄԻՊ-ը, որի ենթակայության տակ մի ողջ աշխատակազմ է գործում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը այսօր Երասխի ուղղությամբ կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ, որի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է