Ներքին Տեսանյութ 4 շաբաթ առաջ - 21:15 20-10-2025

Էսքան ժամանակ լուռ ենք մնացել, բայց լուռ մնալու և չպայքարելու տարբերակ էլ չունենք. քաղաքացի

Էսքան ժամանակ լուռ ենք մնացել, բայց չունենք էլ տարբերակ լուռ մնալու, չունենք էլ տարբերակ չպայքարելու:

Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողներին ասաց հավաքված քաղաքացիներից մեկը:

«Ես ամեն ինչի պատրաստ եմ, մենակ էս իշխանությունը հեռանա: Այո, ես տեռորիստ եմ, ես նիկոլականների տեռորիստ եմ»,- նշեց նա՝ անդրադառնալով իրեն տրված անվանը:

Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես են ոստիկանները հրում և քաշքշում հավաքվածներին՝ փորձելով շեղել նրանց ուշադրությունը, որպեսզի մեկ այլ մուտքով Վարդան Ղուկասյանին տեղափոխեն Հակակոռուպցիոն դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում: