Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:38 04-03-2025

Սիգնալով իրար հայհոյելու մի ամբողջ լեզու է ձևավորվել․ Ալեն Սիմոնյանն առաջարկում է դեմն առնել

«Կոնկրետ սեգմենտ կա, որոնց համար սա խնդրահարույց է, դա ոչ միայն տաքսիի վարորդներն են, այլ նաև այն մարդիկ են, ովքեր զբաղվում են առաքումով: Սա որևիցե կերպ չի վերաբերում այն մարդկանց, ովքեր խախտում չեն արել, այն մարդը, ով խախտում չի անում, ինքը խախտում չի անում, ուզում է լինի 9 կամ 13»,- ԱԺ-ում անդրադառնալով տուգանային միավորները 9-ից 13 փոփոխելու նախագծին՝ ասաց օրենքի համահեղինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ շատ բաներ խստանում են. «Մեկը սիգնալ է տալիս, այն մյուսն ավելի երկար սիգնալով պատասխանում է, հետո էն մյուսը երկու հատ կարճ մի հատ երկար սիգնալ է տալիս, մեքենա վարելու ընթացքում սիգնալով իրար հայհոյելու մի ամբողջ լեզու է ձևավորվել, որը հետո վերածվում է կռվի: Այդ իրար սիգնալը տալը եկեք խստացնենք: Նույնն էլ երաժշտությունը, մեքենաներ են անցնում, տպավորություն է, որ հենց նոր խորովածը բերել են այդ մեքենայի մեջ ու փոքր երգչախումբ է նստած: Հիմա, որ մշակույթ չձևավորենք, ով պետք է անի դա: Այո, խստացնենք նման բաները»։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում