Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:07 03-03-2025

Համաճարակի հետքերով․ էկոնոմիկայի նախարարությունից այցելելու են Կրասար գյուղ

Արդեն մի քանի օր է՝ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար գյուղում համաճարակ է տարածվել. վարակի աղբյուրը գյուղացիների խոսքով` դեռևս պարզ չէ։

Դեռ մի քանի օր առաջ հայտնել էինք, որ Կրասարում 200-ից ավել անասուն ենթակա է սպանդի(հարկադիր մորթի): Գյուղացիները հայտնվել են պատմության մեջ, իրենց ասելով, անասուններին պատվաստանյութ են ներարկել, որից հետո կովերը սկսել են վիժել։

Անցած տարվա նոյեմբերին արյուն են վերցրել կենդանիներից ու ասել, թե բրուցելոզ է սկսվել, իսկ փետրվարի վերջ եկել ու հայտարարել են, թե գյուղի բոլոր անասուններն են բրուցելոզով վարակված։

Գյուղացիների հարցերն ու կասկածները շատ են։ Այսօր էլ տեսչական մարմնի ներկայացուցիչի հետ են գյուղացիներն հանդիպել, թե ինչ են խոսել, ինչ են քննարկել գյուղացիները լռում են, համենայնդեպս ասում են` խոսալուց գործին օգուտ չկա։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վաղը Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները կայցելեն Աշոցք համայնքի Կրասար գյուղ և տեղում կծանոթանան համաճարակային իրավիճակին։