Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:30 03-03-2025

«Բադալյան եղբայրների» բիզնեսներից 4-ը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 4 ընկերություն ՀՀ 2024 թ․-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում են։ Ընկերությունների վճարած հարկերի ծավալը կազմել է 26 մլրդ 17 մլն 541 հազար դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։

Երկրի խոշորագույն «ՍոֆթԿոնստրակ» ՏՏ ընկերությունը 2024 թ․-ին պետբյուջե է վճարել 18 մլրդ 627 մլն 274 հազար դրամ, այն հազարյակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Ընկերությունների խմբին պատկանող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն պետբյուջե է վճարել 4 մլրդ 150 մլն 25 հազար դրամ, բանկը ՀՀ հազար խոշոր հարկ վճարողների ցանկում 74-րդն է։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 534-րդն է, «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն՝ 784-րդը։

Վճարված եկամտային հարկերի թոփ տասնյակում «Սոֆթ Կոնստրակտը» 3-րդ հորիզոնականում է։ 2024 թ.-ի վերջին տվյալներով հոլդինգի աշխատակիցների թիվը Հայաստանում 7179 է, երկրից դուրս՝ 1128 մշտական աշխատակից, ևս 1500-ը՝ գործարքային։

Գործելով տեղեկատվական տեխնոլոգիաների խաղային բիզնեսի, հեռուստատեսության, բանկային և վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի և շինարարության ոլորտներում, ընկերությունների խումբը հավատարիմ է մնում իր արժեքներին՝ շարունակելով պահպանել առանցքային դերն աշխատաշուկայում։