Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:05 03-03-2025

Հին փոշեկուլ մեքենաները փողոցներում ավելի շատ փոշի են բարձրացնում, քան կլանում. Ավինյան

Ձյան պատճառով ցանված աղն ու ավազը մաքրվում են փոշեկուլներով, բայց դրանց ջրի համակարգը անջատվում է ցածր ջերմաստիճանի պատճառով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ցերեկային փոքր փոշեկուլների աշխատանքի էֆեկտիվության վերաբերյալ իր մոտ հարցեր են առաջացել:

«Ակտիվ ժամերին, երբ մեքենաների մեծ հոսք կա, այդ փոշեկուլ մեքենաների՝ նամանավանդ առանց ջրի օգտագործելը նպատակահարմար չէ»,- ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ այդ մեքենաներն առանց ջրի ավելի շատ փոշի են բարձրացնում, քան կլանում:

Սաշա Կատվալյանն արձագանքեց՝ քանի դեռ օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է, այդ մեքենաները ջրով օգտագործելը նպատակահարմար չէ, իսկ մեծ չափի փոշեկուլներն առհասարակ աշխատեցնում են գիշերները:

Նա նաև հայտնեց, որ ձեռք են բերվել բազմաֆունկցիոնալ փոշեկուլ ու աղ ցանող մեքենաներ, որոնք կառաքվեն մարտի 17-20-ը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան