Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:59 20-02-2025

Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանին «շան տեղ չի դնում». Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանին «շան տեղ չի դնում»

Երևանում առատ ձյուն է տեղում, կանխատեսվող եղանակից պարզ է դառնում, որ գիշերը սառած և ձնածածկ են լինելու Երևանի փողոցները, իսկ Երևանի քաղաքապետարանը չի կատարել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ընդունված ՀՀ կառավարության այն որոշման պահանջները, որով ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ավտոբուսների և տրոլեյբուսների) անվադողերը 2024 թվականի դեկտեմբերից պետք է փոխվեին ձմեռայինի։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը «Առավոտ» օրաթերթին դեռ օրեր առաջ հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը ոչ միայն չի կատարել ՀՀ կառավարության որոշման պահանջները, այլև չի պատրաստվում կատարել, իսկ ոստիկանությունը քաղաքապետարանի նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառել։

Փաստորեն, ձմեռային անվադողներով երթևեկելու անվտանգության այդ պահանջը չկատարելու հետևանքով վտանգի թիրախում հայտնվել են հարյուր հազարավոր մարդիկ, իսկ պարոն Օպելչուկը ոչ միայն համբալի, այլև «շան տեղ» չի դնում գեղերից մեկից Երևան եկած, իսկ երևանցիներին գույքահարկ չվճարելու համար Երևանից վռնդել պատրաստվող Նիկոլ Փաշինյանին»։

Լուսանկարը՝ Manuk Sukiasyan-ի Facebook-յան էջի տեսանյութից

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան