Ուղիղ եթեր
Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. Փաստ
copy image url

Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. Փաստ

Մամուլ 2 ամիս առաջ - 07:03 18-02-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ, նկատի չունենք գլոբալ աղետները, որ բերել ու բերում են: Խոսքն «ընթացիկ զբաղվածության» մասին է: Այդ կառավարությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով դատարկում է քաղաքացիների գրպանները, որոնք առանց դրա էլ արդեն մի լավ օրի չէին: Խոսքն, այո, թանկացումների, հարկային հարձակումների, օրումեջ մի նոր գրպանահատիչ նախաձեռնությամբ «փայլատակելու» մասին է:

Փաշինյանի գլխավորած կառավարությունը, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, շարունակում է ճնշել Հայաստանում բնակչությանը, զուգահեռաբար ժողովրդին կերակրել բացառապես հեքիաթներով:

Ըստ որում, փաշինյանական «հեքիաթներն» էլ են բավականին մանրացել: Մի ժամանակ գոնե «100 փաստից», 10 միլիոն ծառ տնկելուց էին խոսում, կոկորդիլոսաբուծարաններից, «խելոք գոմերից», «ակադեմիական քաղաքից», «Աջափնյակի մետրոյից», «չոր նավահանգստից», վերջապես՝ ալամ-աշխարհի ֆուտբոլի չեմպիոն դառնալուց: Այդ «կտերն» այլևս հնամաշ են: Դրանք միգուցե հարմար հեքիաթներ էին 2021 թվականին, երբ Փաշինյանը, անհավանական թվացող կուլբիտ անելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազար քվե ստացավ ու, ի դժբախտություն Հայաստանի և Արցախի, կառչած մնաց իշխանությունից:

Բայց արդեն ոչ Փաշինյանն է առաջվանը, ոչ էլ նրա հեքիաթները: Նախօրեին, տեսեք, որպես մի աներևակայելի ձեռքբերում, հպարտհպարտ գրել էր, թե մի 15 տարվա ինչ-որ «Ռենջ Ռովեր» ցեղատեսակի ավտոմեքենա են ինչ-որ մեկից կուլակաթափ արել՝ «ապօրինի գույքը» վերադարձնելու շրջանակներում: Հա, ու շեշտել էր՝ «հատիկ առ հատիկը հատիկ առ հատիկ է»:

Ի՞նչ էր ուզում ասած լինել Փաշինյանը: Նա իսկապե՞ս կարծում է, թե իր դիմաց այն կարգի պարզունակ ժողովուրդ ու երկիր է, որի վրա կարող է տպավորություն գործել ինչ-որ մեկից ինչ-որ հնամաշ «Ռենջ Ռովեր» խլելը: Հասկանում ենք, Փաշինյանը «ցայտնոտի» մեջ է, հասկանում է՝ հողը ոտքի տակից փախչում է, ասելիք չկա: Բայց, լավ, նման «էժանագինությունն» ո՞ւմ վրա է հաշվարկված: Գուցե այն 680 հազարի՞ (որ դեռ 2021-ին էլ կասկածելի էր): Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երևի գիտի, որ նախ՝ այդ 680 հազարից հիմա հազիվ 180 հազար մնացած լինի, ընդ որում՝ շատ ճոխ ասված, այն էլ՝ վարչական ռեսուրսը ներառյալ:

Եվ հետո, եթե անգամ երկրում դեռ կա կամ մնացել է մի այդքան մարդ, որ դեռևս Փաշինյանի «կտերին» ու հեքիաթներին հավատում է, մի՞թե դա հարմար առիթ է՝ նրանց ծաղրելու, «ձեռք առնելու» համար: Մի՞թե 2021-ն իր կողմնակիցների մասին նման վատ կարծիք կազմելու այդպիսի առիթ է տվել: Երևի, քանզի փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը բացեիբաց ծաղրում է արդեն իր կողմնակիցներին, որոնց շարքերն արագորեն նվազում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն