Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:33 17-02-2025

Ի՞նչ հեղաշրջում, Փաշինյանը գիտեր, որ Արայիկ Հարությունյանն ուզում է հրաժարական տալ․ Քոչարյան

«Շրջափակման ժամանակ մշտական կապի մեջ եմ եղել Ղարաբաղում Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ։ Իր հրաժարականի հարցն անձամբ Հարությունյանը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մոտ երեք ամիս առաջ։ Այն ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա նրա կողմից հրաժարականի 3-րդ փորձն էր»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում օկուպացիայից առաջ տեղի ունեցած իրադարձություններին։

«Ամեն անգամ հավաքվում էին, Հարությունյանը քննարկում էր կազմակերպում՝ ասելով, որ այլևս ազդեցություն չունի, խոսքը տեղ չի հասնում, չի ձգում, իր հրաժարականը ճիշտ է։ Ամեն անգամ Բակո Սահակյանը համոզել է դա չանել։ Վերջին անգամ հայտարարել է, որ մեկ է՝ հրաժարական է տալու։ Ինքը անձամբ փորձում էր համոզել մարդկանց՝ ստանձնել իշխանությունը։ Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու էր Հարությունյանը համոզում, անուններ չեմ տալիս։ Ի՞նչ հեղաշրջում, ինչի՞ մասին է խոսքը, Փաշինյանը գիտեր՝ Արայիկ Հարությունյանն ուզում է հրաժարական տալ։ Շահարկում էին, որ շնորհավորել եմ Շահրամանյանին։ Ինձ խնդրել են, որ նրան շնորհավորեմ, քանի որ նա այդ դժվարին պահին համաձայնվել էր պարտավորություն ստանձնել»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ