Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 12-02-2025

Երբ տնտեսվարողն իր ապրանքներն օրինական գրանցում է՝ հարկերը նվազում են՝ դառնալով 1%․ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, անդրադարձել է շրջանառության հարկի փոփոխությանը՝ մասնավորապես խոսելով առքուվաճառքի գործունեություն ծավալող, շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողների մասին։

«Այս ոլորտում շրջհարկ վճարողների 61,7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև10 մլն դրամի շրջանառություն։ Եթե վերցնենք, որ 10 մլն է, բայց իրականում հաստատ այդքան չէ, ապա ստացվում է, որ այդ հաշվարկով օրը մոտավորապես 27 000 դրամի առևտուր են անում։ Ըստ տնտեսագիտական հաշվարկների՝ այդ բիզնեսները պետք է գոյություն չունենան։ Պետք է փակվեն, եթե իրենց ցույց տված չափով են առևտուր անում։ Նրանք տարին վճարում են մաքսիմում 500 հազար դրամ հարկ։ Ասում են՝ բա մենք սրա համար էինք հեղափոխություն արե՞լ, այո՛, նաև դրա համար ենք հեղափոխություն արել, որ մեր հարկային պարտավորությունները թափանցիկ ձևով իրականացնենք։ Մյուս կողմից ահազանգ ենք ստանում, որ ՀԴՄ չեն տպում և այլն։ Իրենց ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյության համար։ Մենք, ընդհակառակը, հարկը նվազեցրել ենք, երբ որ քաղաքացին մեր այս հաշվարկով իր ապրանքներն օրինական գրանցում է՝ հարկերը նվազում, դառնում են 1%»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից