Մամուլ 1 տարի առաջ - 07:38 11-02-2025

Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «Սպայկա» ընկերություն: Ընդ որում, նա միայնակ չի եղել. այցին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, որպես այցի նպատակ, նշված է «ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալը»:

Ինչի՞ մասին է խոսքը, արդյո՞ք մեր տնտեսության մեջ կակաչներն այնպ ի սի եղա նակ են ստեղծում , որ առանձին վերցրած նման ուշադրության պատճառ են դարձել: Պարզվում է՝ իսկապես «Սպայկան» տարեցտարի ավելացնում է կակաչների արտադրությունը: Ընդ որում՝ դրանք բացառապես արտահանվում են միջազգային շուկա: Մասնավորաբար, եթե 2023 թվականին այստեղ աճեցրել են 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։ Ավելին, այս տարի արդեն իսկ աճեցվել է 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։

Հավելենք, որ «Սպայկան» ունի շուրջ 2500 աշխատակից, որից 1500-ը միայն ջերմատան աշխատակիցներն են։ Ընդ որում, Ջերմատնային տնտեսության տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 67 հա:

Հասկանալի դարձավ նաև Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությունը: Պարզվում է՝ ջերմատնային տնտեսությունում ներդրված սարքավորումները հիմնականում ներկրվել են Նիդերլանդներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից