Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:35 10-02-2025

Թուրքիան արդեն սեփական բալիստիկ հրթիռ ունի

Թուրքական ռազմարդյունաբերական Roketsan ընկերությունն օրերս իրականացրել է իր հեռանկարային հրթիռի փորձնական արձակումը: Tayfun-ը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է:

Նախորդ փորձնական արձակումները կատարվել են 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։
Հրթիռը երկրի զինանոցում եղածներից ամենամեծ հեռահարությունն է ունենալու և կարողանալու է խոցել 800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները բեկորային մարտագլխիկով:

Roketsan ընկերությունը հայտարարել է, որ հրթիռի մշտական գերձայնային արագությունը թույլ չի տալու, որպեսզի հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցներն արդյունավետ պայքարեն դրա դեմ: Այն նաև կայուն է լինելու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության նկատմամբ: Թուրքերը նաև վստահեցնում են, որ նավիգացիոն ժամանակակից համակարգի շնորհիվ այս հրթիռը կարողանալու է խոցել թիրախները մետրերի ճշգրտությամբ:

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին