Հնդկաստանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել
copy image url

Հնդկաստանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Արտաքին 2 տարի առաջ - 09:23 07-06-2022
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Agni-4 միջին հեռահարության բալիստիկ հրթիռի պլանային արձակում է իրականացրել, հաղորդում է The Hindu-ն։ Հրթիռն արձակվել է Աբդուլ Քալամ կղզու փորձադաշտից։ Պարբերականի տվյալներով, փորձարկումը հաջող է անցել և համապատասխանել է «բոլոր չափանիշներին»։

«Հաջող փորձարկումը ծրագրված արձակումների մի մասն էր, որն անցկացվում է Ռազմավարական ուժերի հրամանատարության հովանու ներքո»,- ասվում է Հնդկաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Agni-4-ն ունակ է թիրախը խոցել 4 կմ հեռավորությունից՝ գրեթե 100 մետր ճշգրտությամբ։ Հրթիռը բարձրանում է 900 կիլոմետր, ապա ընկնում թիրախի վրա։ Առաջին փորձարկումը տեղի է ունեցել 2011թ.-ին։