Ներքին 1 տարի առաջ - 23:37 07-02-2025

Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան

Ցեղասպանության փաստը մեզ համար ողբերգական երևույթ է, այդ պատճառով ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել և այն մեր կյանքում ՊԻՏԻ ՉԿՐԿՆՎԻ, ինչպես կրկնվել է մեր աչքերի առջև Արցախի ու մեր արցախցի հայրենակիցների հանդեպ։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այն մեզ համար պետք է դառնա առաջնորդող գաղափար՝ ունենալու լավագույն կրթությունը, լավագույն առողջապահությունը, զարգացող տնտեսությունը, ունենալու ամենամարտունակ բանակը, ամենապատվախնդիր ոստիկանությունը…

«Այլևս երբեք»-ը կյանքի փիլիսոփայություն պիտի դառնա՝ սկսած փողոց մաքրելու ամենապարզ աստիճանից մինչև մեր կյանքի ամենաբարդ խնդիրները։

Ինչ որ անհրաժեշտ է մեր երկրին, մեր պետությանը և մեր ժողովրդին, այն էլ պետք է կիրառվի՝ անկախ նրանից, թե աշխարհն ինչպես կվերաբերվի մեզ։ Մենք աշխարհի հետ նաև այդ լեզվով պետք է հարաբերվենք…
…որովհետև մենք անցել ենք համիդյան ջարդերի, Ցեղասպանության միջից, և, չունենալով «այլևս երբեք»-ի համակարգը, ականատես եղանք մեր բազմահազար հայրենակիցների գաղթին և հանձնվեց Արցախը…»,- նշել է Սրբազանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում