Ներքին 5 ամիս առաջ - 18:56 22-04-2026

Շատ եմ ուզում, որ 2021 թվականի սցենարը չկրկնվի․ Սերժ Սարգսյանը՝ ընտրությունների մասին

Շատ եմ ուզում, որ չկրկնվի, լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ընտրությունների արդյունքում կկրկնվի 2021 թվականի սցենարը, թե ոչ:

Լրագրողները Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ միտված Հայոց ցեղասպանությանը մոռացության տալուն։

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ մի տերմինով անհնար է նկարագրել։
«Դա ազգադավություն է»,- նշեց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաև Ստեփանակերտի Մայր տաճարն ադրբեջանցիների կողմից ավերելու փաստին։ Նա նշեց, որ վանդալիզմը կանխարգելելու ուղղությամբ Հայաստանի գործող իշխանությունները ոչինչ չեն անի։

«Իշխանություններն, իհարկե, որևէ քայլ չեն ձեռնարկել»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ավելի վաղ որոշում էր կայացվել ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը