Ներքին 1 տարի առաջ - 14:36 07-02-2025

Երևանում «Էվոլուշն» ընկերության դիլլերը հարթաշուրթով հարվածել է 16-ամյա տղային. տղան հոսպիտալացվել է. shamshyan.com

Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Իսակով պողոտա 24/7 հասցեում գործող «Էվոլուշն» կազմակերպությունում տեղի է ունեցել վիճաբանություն և կա վիրավոր, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նշված հասցեից «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 16-ամյա Էրիկ Վ․-ն, ով բժիշկներին հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 24/9 հասցեում գործող «Էվոլուշն» ընկերության ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Երևանի բնակիչ 21-ամյա Ստյոպա Հ․-ն իր մոտ եղած հարթաշուրթով հարվածել է Էրիկ Վ․-ին՝ պատճառելով վնասվածք:

Ոստիկանները նշված հասցեից ձերբակալել են Ստյոպա Հ․-ին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ստյոպա Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ստյոպա Հ․-ն աշխատում է «Էվոլուշն» ընկերությունում՝ որպես դիլլեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին