Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:17 06-02-2025

Բոյկոտն ու վարորդների ինքնագործունեությունը, Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 6-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Երևանում յոթերորդ օրն է՝ շարունակվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի գործողությունները։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կան ինչպես վճարող, այնպես էլ չվճարող քաղաքացիներ։ «Թանկացման փոխարեն, թող ժողովրդի աշխատավարձը բարձրացնեն, ոչ թե միայն իրենցը: Ժողովուրդն աշխատում է, չարչարվում է, տանջվում է թող 2 կոպեկ ժողովրդի գումարն ավելացնեն, ոչ թե տրանսպորտի գինն ավելացնեն, որ ժողովուրդը խուճապի մատնվի: Մի տնից մարդիկ քանի ուսանող են ճանապարհում, ինչքա՞ն կարելի է»,- լրագրողների հետ զրույցում նշել է բոյկոտին միացած քաղաքացիներից մեկը։

Եթե նախորդ օրերին վարորդները չվճարող կամ 100 դրամ վճարող քաղաքացիներին չէին արձագանքում, ապա վերջին օրերին նրանց նկատմամբ առավել անհանդուրժող կեցվածք են դրսևորում, հաճախ անգամ իջեցնում ավտոբուսից։ Տնտեսագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանը Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի ժամանակ նշել է, որ վարորդները ինքնագործունեությամբ զբաղվելու և չվճարող քաղաքացիներին ավտոբուսից իջեցնելու իրավունք չունեն։ «Վստահ եղեք՝ պայմանագրում նման ոչ մի լիազորություն չի տրվում վարորդին։ Ինքնագործունեություն իրականացնող վարորդները, ես Ձեզ ժողովրդական լեզվով եմ ասում, գլուխները պատին են տալիս։ Նրանք ոչ մեկի իրավունք չունեն իջեցնել, որ մի պատճառաբանությամբ իրավունք չունեն դադարեցնել երթևեկությունը և իրավունք չունեն ոչ միայն վիճել, ընդհանրապես իրավունք չունեն խանգարել այս պրոցեսին։ Բոյկոտը ինքը իրավաչափ գործողություն է, նա հակաօրինական չէ»,- նշել է տնտեսագետը։

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին նույն կարծիքը միայն Իրանն ու Հայաստանն ունեն։ «Եվ միայն Իրանն է աջակցություն ցուցաբերում Հայաստանին, որը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ Տարածաշրջանի երկրներից Հայաստանի կողքին է միայն Իրանը։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հակասում է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի շահերին»,- նշեց դեսպանը։ Նա պարզաբանեց, որ Իրանը ներկայացրել է իր դիրքորոշումը թե՛ Ռուսաստանին, թե՛ այլ երկրներին։

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը: Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում։ Վարդանյանի գործը քննվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Նախկինում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուսին և քննել մեկ վարույթում, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին