Մամուլ 3 տարի առաջ - 08:05 20-12-2022

ՔՊ-ական պատգամավորի ինքնագործունեությունը կրքեր է բորբոքել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը վերջին օրերին Սյունիքի մարզում է` այցելում է դպրոցներ, քոլեջներ, սահմանամերձ գյուղեր։ Նա ԶՊՄԿ տնօրենի տեղակալներին էլ է ներգրավել իր որոշ այցերին։ Պատգամավորը նաեւ հրապարակումներ է արել, որ ԶՊՄԿ-ն աջակցելու է, ասենք, որոշ հարցերի ֆինանսավորմանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ չեն տվել:

Մարզպետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն ու Սյունիքի մարզպետը պայմանավորվածություն ունեն, որ մարզում ԶՊՄԿ-ի կողմից ցանկացած սոցիալական ծրագրի իրականացումը հաստատվի մարզպետարանի կողմից։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ կալավանցին, ով այս օրերին զբաղված է Գորիսում ապաստանած արցախցիների կեցության խնդիրների լուծմամբ, սրտնեղել է պատգամավորի ինքնագործունեությունից եւ կոմբինատի ղեկավարության ականջը գցել, որ ինքը պատգամավորին չի պատվիրակել, որ նման այցեր իրականացնի, առավել եւս՝ ԶՊՄԿ-ի տեղակալների հետ։ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին զայրացել է իր տեղակալների վրա, որ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, եւ կոմբինատից չեն բացառում, որ տեղակալները կպատժվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը