Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 27-01-2025

Բաքվի շինծու դատերը և Հայաստանի դեմ ցուցմունքներ կորզելու փորձերը, Արմեն Դուլյանի մահը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 27-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախորդ նիստն ընդհատվել էր, քանի որ Վարդանյանը 10 օր էր խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Այսօր շարունակվել է նաև Արցախի նախկին նախագահների, խորհրդարանի ղեկավարի, արտգործնախարարի, բարձրաստիճան զինվորականների՝ 15 հոգու դատավարարությունը։ Բաքուն այս երկու գործերը քննում է առանձնացված։ Առայժմ ընթանում են նախապատրաստական նիստերը։ Դատական նիստերի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմունքների միջոցով առևտրի հիմքեր ստեղծել: Թե ինչ հոգեներգործուն միջոցներ են կիրառվում Բաքվում պահվող հայ գերիների դեմ՝ նրանցից տարբեր ցուցմունքներ կորզելու համար, Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ։ «Եվ ինչո՞ւ ոչ ևս մի հայց ներկայացնելու, ևս մի մեղադրանք ներկայացնելու հայկական կողմին, ինչ-որ հետագա առևտրի հիմքեր: Լրացուցիչ լծակ և լրացուցիչ ինչ-որ կետ ունենալ, որը քննարկման ենթակա: Հայաստանի Հանրապետությունը գիտակցում է այդ մարտավարությունը և թույլ չի տալու, չի ներքաշվելու նման սադրանքների մեջ», - հայտարարել է նա։

Այսօր Դամասկոսում Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ: Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը: Սիրիական կողմը բարձր է գնահատել ՀՀ պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան