Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 13-01-2025

Փաշինյանի ուշացած զորակցությունը, ընդդիմադիր պատգամավորի ավտովթարը և մահը, Իրանի կոչը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 13-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Oragir.News-ի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր զորակցություն է հայտնել Կալիֆոռնիայի բնակիչներին։ «Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, որոնք բախվում են ավերիչ անտառային հրդեհներին։ «Մենք համերաշխ ենք բոլոր տուժածների, ներառյալ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքի հետ: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- X-ում գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք՝ շաբաթ օրը պարզել էինք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցական ուղերձ չեն հղել ԱՄՆ-ին և նույնիսկ իրենց պաշտոնական էջերում չեն անդրադարձել տեղի ունեցած աղետին, մինչդեռ Թուրքիայի պարագայում կշտապեին դա անել։ Մեր հրապարակումից հետո Լոս Անջելեսի բնակչությանը երեկ զորակցություն էր հայտնել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած: Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին:

Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»,- նշել է Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու