Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:47 04-02-2025

Արմեն Ղևոնդյանը համատեղությամբ նշանակվել է Տաջիկստանում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»։

Ձեզ գուցե հետաքրքրի