Ավելին 1 տարի առաջ - 13:09 04-02-2025

«Գրեմմի 2025». հաղթանակներ, սկանդալներ, հուզիչ պահեր, որոնք կմնան մեր հիշողության մեջ

Լոս Անջելեսում կիրակի՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցավ «Գրեմմի» 67-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Հինգերորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխությունը վարում է շոույի «արքա» Թրևոր Նոյը: Տարածաշրջանում անտառային հրդեհներով պայմանավորված շոուն այս տարի անցկացվել է ավելի զուսպ ձևավորմամբ։ Մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցավ բարեգործական դրամահավաք, որի արդյունքում հավաքված 7 միլիոն դոլարը հատկացվեց հրդեհից տուժածներին։ Oragir News-ը ներկայացնում է«Գրեմմիի» ամենահիշարժան պահերը։

1)Բեյոնսեի հաղթանակը
Բեյոնսեն իր «Cowboy Carter» ալբոմով առաջին անգամ արժանացավ «Տարվա ալբոմ» մրցանակին։ Այս հաղթանակը կարևոր էր նաև այն առումով, որ նման մրցանակաբաշխությունների ժամանակ սևամորթ արտիստների աշխատանքները հաճախ անտեսվում են։ Բեյոնսեին մրցանակը հանձնել է Թեյլոր Սվիֆթը, ինչը շատերը համարել են խորհրդանշական:

Վերջերս համացանցում տարածվել էին լուրեր, որ Բեյոնսեն Թեյլորին համարում է իր ամենամեծ մրցակիցը և փորձում է չեզոքացնել նրան: Թեյլորը 16 տարի առաջ հաղթեց «Տարվա ալբոմ» անվանակարգը, Քանյե Ուեսթը բեմ բարձրացավ և հայտնեց, որ մրցանակը պետք է ստանար Բեյոնսեն:Շատերը ասում էին, որ Քանյեն այս քայլով փորձել է պաշտպանել Թեյլորին։



2)Քանյե Ուեսթի սկանդալը
Մրցանակաբաշխության ժամանակ խոշոր սկանդալ առաջացավ ռեփեր Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկա Ցենսորիի, շուրջ։ Բիանկան միջոցառմանը ներկայացել էր մարմնագույն, ամբողջովին թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի, ինչը առաջացրեց կազմակերպիչների և հյուրերի զայրութը, որի արդյունքում զույգը հեռացվեց միջոցառումից։



3)Քենդրիկ Լամարի հաջողությունը
Քենդրիկ Լամարը նույնպես մեծ հաջողություն ունեցավ, իր «Not Like Us» ալբոմով արժանանալով 5 մրցանակի, դառնալով 67-րդ «Գրեմմի»-ի ֆավորիտը: Նրա «Not Like Us» երգը հաղթել է «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:



4)Շակիրայի հուզիչ ելույթը
2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում Շակիրան արժանացավ «Լավագույն լատինական փոփ ալբոմ» մրցանակին իր «Las Mujeres Ya No Lloran» ալբոմի համար։ Մրցանակը ստանալիս նա իր հաղթանակը նվիրեց «ներգաղթյալ եղբայրներին ու քույրերին»,կարևորելով նրանց պայքարը, հայտնելով իր աջակցությունը։

Շակիրան աչքի ընկավ իր տպավորիչ ելույթով՝ ներկայացնելով իր 1998 թվականի «Ojos Así» հիթի նորացված տարբերակը։Նա ևս մեկ անգամ հաստատեց իր տեղը լատինական երաժշտության առաջատարների շարքում։



5)Մայլի Սայրուսն ընդդեմ Բեյոնսեի
2025 թվականի «Գրեմմի»-ում «Տարվա ձայնագրություն» մրցանակը ներկայացնելիս Սայրուսը մի մեկնաբանություն արեց, որը շոկի ենթարկեց բոլորին։ Տարածված են լուրեր, թե արտիստները ստիպված հրապարակայնորեն գովաբանում են թագուհի Բեյոնսեին, որպեսզի չդառնան հաջորդ զոհը։

Հաղթողին հայտարարելուց առաջ Մայլին կատակել է. «Ձայնագրման ակադեմիայի 13 հազար քվեարկողների ընտրությամբ՝ Գրեմմիին բաժին է հասնում... Նույնիսկ եթե դա դու չես՝ Բեյոնսե՛, ես կարող եմ պարզապես ասել, որ այդպես է»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»