Oragir.News-ն ամբողջ տարվա ընթացքում հետևել է 2025 թվականի սպորտային իրադարձություններին։ Իսկ այժմ առանձնացրել ենք տարվա 10 ամենահետաքրքիր, պատմական ու վճռորոշ սպորտային պահերը։
UFC. Արման Ծառուկյանը մոտ էր չեմպիոնական գոտուն Հայաստանը ներկայացնող UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հաղթեց Նոր Զելանդիան ներկայացնող Դեն Հուկերին։Երկրորդ ռաունդում Արման Ծառուկյանը խեղդող հնարքով ստիպեց մրցակցին հանձնվել։ Նա իրավունք ստացավ մրցել չեմպիոնական գոտու համար թեթև քաշային կատեգորիայում։ Նա պետք է մրցեր Իսլամ Մախաչևի հետ, սակայն վնասվածքի պատճառով Արման Ծառուկյանը չմասնակցեց մրցմանը։
Հունահռոմեական ըմբշամարտ. Մալխաս Ամոյան՝ դարձավ դոմինանտ չեմպիոնԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում 10:1 հաշվով հաղթեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակային և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։
Մալխաս Ամոյանը դարձավ նաև իր քաշային կարգում դոմինանտ։ Այս կոչումը ստացան նաև Իրանի ներկայացուցիչներ Մուհամադհադի Սարավին (97կգ), Սաիդ Էսմաիլին (67կգ), Գոլամարեզա Ֆարոխին (82կգ) և Ուզբեկստանը ներկարացնող Այտժան Խալմախանովը (63կգ)
Ծանրամարտ. Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը աշխարհի ծանրամարտի առաջնության գերծանր քաշային կարգում չեմպիոն դարձավ:
Երկամարտի 461 կգ արդյունքով Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ոսկե մեդալը:
Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռը երկամարտում գրանցեց 447 կգ արդյունք (պոկում` 205 , հրում` 242 կգ)։
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող:
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.900 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը:
Հայաստանի հավաքականից օղակների վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել նաև Վահագն Դավթյանը:
Տարվա ամփոփմամբ լավագույն մարզիկներ ճանաչվեցին՝• Վարազդատ Լալայան (ծանրամարտ)
• Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)
• Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)
Լավագույն կին մարզիկի կոչումը ստացավ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտում ունեցած հաղթանակների համար։
Շախմատ. Լևոն Արոնյանը՝ մտքի հաղթանակՀայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, այժմ՝ ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը հասղթել է «Free-style Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը։
Բռնցքամարտ. Թերենս Քրավորդը հաղթեց լեգենդ՝ Սաուլ «Կանելո» ԱլվարեսինԱմերիկացի բռնցքամարտիկ Թերենս «Բադ» Քրոուֆորդը պատմական հաղթանակ տարավ մեքսիկացի Սաուլ «Կանելո» Ալվարեսի նկատմամբ՝ աշխարհի ամենահայտնի և ամենաշատ հաղթանակներ ունեցող չեմպիոններից մեկին, մի մարդու, որին տարիներ շարունակ գրեթե ոչ ոք չէր կարողացել հաղթել։
Մենամարտը կայացավ Լաս Վեգասում և անցկացվեց սուպերմիջին քաշային կարգում՝ բռնցքամարտի ամենահզոր ու ֆիզիկապես ծանր կարգերից մեկում։ Այդ քաշում պայքարելու համար Քրոուֆորդը ստիպված էր բարձրացնել իր քաշը երկու կարգով։
Մրցավարները հաղթանակը տվեցին ՔրոուֆորդինԱյս հաղթանակով նա դարձավ առաջին բռնցքամարտիկը չորս գոտու դարաշրջանում, ով աշխարհի չեմպիոն է դարձել երեք տարբեր քաշային կարգերում՝ մտնելով սպորտի պատմության բացառիկ էջերը։
Ֆուտբոլ. UEFA Nations League 2025 -ում հաղթեց ՊորտուգալիանUEFA Nations League 2025-ը դարձավ եվրոպական ֆուտբոլի ամենալարված ու հիշվող մրցաշարերից մեկը։
Եզրափակիչը կայացավ Գերմանիայի Մյունխեն քաղաքում Պորտուգալիայի և Իսպանիայի միջև։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Հաղթանակը որոշվեց 11 մետրանոց հարվածներով։ Այստեղ ավելի սառնասիրտ գտնվեց Պորտուգալիան։ Իսպանացիները մեկ վրիպում թույլ տվեցին, և հենց այդ պահն էլ վճռորոշ դարձավ։ UEFA Nations League 2025-ի չեմպիոն դարձավ Պորտուգալիան։
Թենիս. Australian Open -ում հաղթեց 38ամյա Ջոկովիչը Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հերթական պատմական էջը բացեց թենիսում։ 38 տարեկանում նա դարձավ ամենատարեց խաղացողը, ով մեկ մրցաշրջանում հասել է «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերի քառորդ եզրափակիչ։
US Open-2025-ի 1/8 եզրափակչում Ջոկովիչը վստահ հաղթանակ տարավ գերմանացի Յան-Լեննարդ Շտրուֆի նկատմամբ՝ գրանցելով իր կարիերայի 64-րդ քառորդ եզրափակիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Բասկետբոլ. NBA-ում հաղթանակ տարավ Oklahoma City Thunder-ը27-ամյա Շեյ Գիլջես-Ալեքսանդրը NBA-ի ամբողջ ուշադրությունը իր վրա բերեց։
Երբ Oklahoma City Thunder-ը դուրս եկավ NBA եզրափակիչ, նա թիմի առաջնորդն էր։ Indiana Pacers-ի դեմ խաղի ավարտին մի քանի վայրկյան էր մնացել, և հաշիվը հավասար էր։ Շեյ Գիլջես-Ալեքսանդրը վերցրեց գնդակը, անցավ պաշտպաններից և հանկարծակի գնդակը անցկացրեց ցանցի միջով, թիմին բերելով երեք միավոր։
Այդ պահին բոլորը զարմացան, թե ինչքան արագ և վճռական է այս տղան։ Thunder-ի հաղթանակը դարձավ թիմի պատմության ամենակարևոր պահերից մեկը։
Ավտոսպորտ. Ֆորմուլա 1 հաղթեց Լանդո Նորիսը McLaren-ովԱբու Դաբիում, կայացավ Formula 1 գրան պրին, որը որոշեց 2025-ի աշխարհի չեմպիոնին։ Մեքենաները հասնում էին մինչև 330 կմ/ժ արագության։
Լանդո Նորիսը McLaren-ով ցույց տվեց տպավորիչ արագություն և դարձավ չեմպիոն՝ 423 միավորով։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մաքս Վերստապենը Red Bull ով հավաքեց ընդամենը 421 միավոր՝ առաջատարից 2 միավոր պակաս։
2025 թվականը սպորտային նոր պահերի, պատմությունների մասին էր։ Աշխարհի տարբեր մարզադաշտերում մարզիկներն առաջ մղեցին նոր չափորոշիչներ և ամրապնդեցին իրենց տեղը պատմության մեջ։
Իսկ
Oragir.News-ը պատրաստ է 2026 թվականի սպորտային նոր հաջողություններն ու պահերն արձանագրել։