Արտաքին 1 տարի առաջ - 11:16 04-02-2025

USAID-ի գործունեությունը չի բխում ԱՄՆ շահերից. Ռուբիո

USAID-ն իր աշխատանքում հաշվի չի առնում երկրի շահերը, իսկ երբեմն նույնիսկ խաթարում է իշխանությունների աշխատանքը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Նրանք, ըստ էության, վերածվել են գործակալության, որը կարծում է, որ ինքը նույնիսկ ԱՄՆ պետական մարմին չէ, այլ գլոբալ բարեգործական կազմակերպություն, որը վերցնում է հարկատուների փողերն ու դրանք ծախսում որպես համաշխարհային բարեգործություն, անկախ նրանից՝ դա բխում է ազգային շահերից, թե՝ ոչ»,-ասել է Ռուբիոն։

Ավելի վաղ ԱՄՆ կառավարությանն առընթեր Արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ գործակալությունը պետք է դադարեցնի աշխատանքը։ Նրա խոսքով՝ դրան համաձայն է նախագահ Թրամփը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան