Արտաքին 3 տարի առաջ - 15:15 29-11-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի շահերից է բխում Ուկրաինային աջակցելը

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չպետք է թույլ տա Ռուսաստանին հաջողության հասնել Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Ստոլտենբերգն այս մասին ասել է Բուխարեստում ընթացող ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում տեղի ունեցած միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ։

Ստոլտենբերգն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ապա իրենք ստիպված կլինեն ավելի մեծ գին վճարել դրա համար։ «Եթե մենք թույլ տանք Պուտինին հաղթել, մենք բոլորս երկար տարիներ ավելի մեծ գին կվճարենք, որովհետև Պուտինն ու մյուս ավտորիտար առաջնորդները կհանգեն այն եզրակացության, որ կարող են իրենց ճանապարհը անցնել բիրտ ուժի միջոցով: Սա կխրախուսի նրանց ավելի շատ ուժ կիրառել՝ դարձնելով մեր աշխարհն ավելի վտանգավոր և մեզ՝ ավելի խոցելի: Ուստի մեր անվտանգության երկարաժամկետ շահերից է բխում Ուկրաինային աջակցելը»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ երկարաժամկետ խաղաղություն չի կարող հաստատվել, եթե պատերազմում հաղթի «ագրեսորը, եթե բռնաճնշումները հաղթեն ազատության և ժողովրդավարության դեմ պայքարում»։ Նրա խոսքով՝ պատերազմների մեծ մասն ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, բայց այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, ուղղակիորեն կապված է մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Ստոլտենբերգը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ կայուն խաղաղություն ապահովելու համար իրենք պետք է շարունակեն Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը և ապահովեն, որ այդ երկիրը հաջողության հասնի որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Նա նաև հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ՆԱՏՕ-ին չստիպեց մոռանալ մյուս գործընկերներին, որոնք բախվում են «ռուսական ճնշմանը, ագրեսիային և ահաբեկմանը»։ Նրա խոսքով՝ այս պատերազմ էլ ավելի է կարևորել իրենց գործընկերությունը։

«Ահա թե ինչու ՆԱՏՕ-ի արտգործնախարարները նախարարները Բուխարեստի հանդիպմանը կհանդիպեն իրենց ուկրաինացի գործընկերոջ, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիայի և Հերցեգովինայի արտգործնախարարների հետ՝ արձագանքելու մեր առջև ծառացած մարտահրավերներին և ամրապնդելու մեր աջակցությունը այս երկրների դիմակայունությանը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի