Արտաքին 3 տարի առաջ - 15:00 19-05-2023

Ղարիբաշվիլին վերահաստատել է՝ ՌԴ-ի հետ չվերթների վերականգնումը բխում է Վրաստանի շահերից

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ավիահաղորդակցության վերականգնումը բխում է երկրի ազգային քաղաքականության նպատակներից և շահերից։ Ինչպես փոխանցում է վրացական Gruzia Online լրատվական գործակալությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է՝ մեկնաբանելով այսօր տեղի ունեցած Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը։

Վրաստանի վարչապետը շեշտել է, որ իր նպատակն է փրկել երկիրը, պաշտպանել այն, ինչպես նաև երկրի բնակչության շահերը։ «Մենք շատ մանրամասն բացատրել ենք, որ պատժամիջոցների տակ գտնվող ոչ մի ավիաընկերություն և ինքնաթիռ չի թռչի Վրաստան։ Դրանով ամեն ինչ ասված է։ Ես Իսլանդիայում հանդիպել եմ եվրոպական առաջնորդների հետ և բացատրել նրանց, որ դա բխում է մեր ազգային շահերից»,-ասել է նա։

Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև արևմուտքի և Վրաստանի ընդդիմության այն քննադատություններին, թե երկրի որոշումները հակասում են ԵՄ քաղաքականությանը, որին Վրաստանը ձգտում է։ Այս համատեքստում նա ակնարկել է, որ Վրաստանը Եվրամիության անդամ չէ, ուստի պարտավոր չէ հետևել նրա ուղուն:

«Մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, բոլոր քայլերը ճիշտ ենք անում։ Մենք բացատրում ենք մեր եվրոպացի ընկերներին, ես անձամբ զրույց եմ ունեցել և բացատրել փաստարկներն ու դրդապատճառները: Եվրամիության քաղաքականությանը ենթարկվելու համար մենք պետք է ԵՄ անդամ երկիր լինենք։ Այսօր մենք Եվրամիության անդամ երկիր չենք։ Առայժմ։ Եվ դրա համար տարիներ կպահանջվեն»,- եզրափակել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր էր ստորագրել, որոնցով չեղարկել էր Վրաստանի հետ սահմանված վիզային ռեժիմը և թույլատրել այդ երկիր ուղիղ չվերթների վերականգնումը։ Այս որոշումը Վրաստանում սկանդալյին քննարկումների պատճառ է դարձել. մասնավորապես Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՌԴ-ի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է անվանել, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ սա դրական որոշում է, քանի որ թռիչքները առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են կազմում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը