Ներքին 1 տարի առաջ - 22:52 01-02-2025

Արցախցի գիտնականին կալանքի տանելու որոշում կայացնողը Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչն է. Հինգ իրավապաշտպաններ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։

Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։

Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում։

Կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»