Բռնություն և երկերեսանիություն․ պատվերով իրավապաշտպաններ
copy image url

Բռնություն և երկերեսանիություն․ պատվերով իրավապաշտպաններ

Ներքին 1 տարի առաջ - 12:28 28-06-2023
Մեր որոշ իրավապաշտպաններ ավելի շատ մտահոգվում են փաբերում ոստիկանության իրականացրած գործողություններով, քան նույն ոստիկանների՝ փաստաբանների, զոհվածների հարազատների նկատմամբ կատարած բռնություններով։

Նրանց բոլորին միավորում է այն, որ կարող են միաժամանակ գրառումներ նվիրել իքս փաբում ոստիկանության իրականացրած գործողության մասին, որի նպատակը, օրինակ, թմրանյութ հայտնաբերելն էր, այլ հարց է, թե գործողությունը որքանով էր համաչափ, օրինական։

Սակայն նույն իրավապաշտպանները լուռ են, երբ փաստաբանների են բռնության ենթարկում, երբ ակցիայի մասնակիցներին են ստորացնում, զոհվածներին հարազատներին են վիրավորում․․․։

Նույն իրավապաշտպանները կարող են ամիսներ շարունակ անտեսել Արցախում ստեղծած աղետալի վիճակը, բայց իքս համայնքում որևէ կնոջ բռնության դեպքը դրոշակ սարքեն և ամիսներ շարունակ անդրադառնան։

Բռնությունը մերժելի է, դատապարտելի, սակայն նույն կերպ մերժելի և դատապարտելի են մեր իրավապաշտպանների երկակի ստանդարտները, թե ում և որ իրավունքների համար են նրանք պայքարում՝ կախված է ստացած դրամաշնորհի գաղափարախոսությունից։

Ամենից շատ դիտված