Փաբերում հատուկ գործողությունը բռնություն է, փաստաբանին ծեծելը՝ ոչ այնքան
copy image url

Փաբերում հատուկ գործողությունը բռնություն է, փաստաբանին ծեծելը՝ ոչ այնքան

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:17 27-06-2023
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում արդեն երկրորդ գրառմամբ անդրադարձել է հունիսի 23-ի գիշերը ոստիկանների կողմից «Բան» ակումբի վրա հարձակմանը։

Հատկանշական է, որ նույն իրավապաշտպանի էջում որևէ անդրադարձ չկա փաստաբանների նկատմամբ բռնություններին։ Oragir.News-ի հետ զրույցում Ալեքսանյանը վստահեցրեց, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների դեպքին էլ բոլոր իրավապաշտպաններն արձագանքել են։

«Գիտեմ, որ օրինակ Նինա Կարապետյանն է անդրադարձել, մենք էլ լուսաբանում ենք իրենց ակցիաները, գործադուլը։ Իհարկե, ոստիկանության կողմից բռնություններն այնքան անընդունելի են ու այնքան շատ են, որ ամբողջ հանրությունը պետք է կանգներ փաստաբանների կողքին, բողոքեր, որովհետև փաստաբանները ևս իրավապաշտպաններ են, որոնք մարդկանց պաշտպանում են պետական իրավապահ մարմիններից։

Հերթական՝ «Բան» ակումբի վրա հարձակումը, որոշ ժամանակ առաջ էլ «Պոլիգրաֆ» ակումբի վրա էին ներխուժել և մարդկանց նվաստացումների և բռնությունների են ենթարկել, նույնը հիմա կրկնվել է «Բան» ակումբում։

Սարսափելի վիճակ է տիրում հիմա բռնությունների առումով Հայաստանում և հիմա ես տեսնում եմ, որ ոստիկանությունից որևէ արձագանք չկա, այդ խայտառակ բռնություններին ոստիկանությունը չի արձագանքել։

Ոստիկանությունը լկտի սանձարձակ վարաքգիծ է դրսևորում՝ ՀՀ քաղաքացիներին ենթարկելով բռնությունների, խոշտանգումների, նվաստացումների, դա շարունակվում է արդեն 2 ամիս և նրանց զսպող որևէ մարմին չկա ՀՀ-ում, այսինքն՝ վարչապետի լուռ հայացքի տակ են տեղի ունենում, որևէ արձագանք ոչ դատախազությունից, ոչ մի տեղից մենք չենք տեսնում, որ ասեն՝ մի ենթարկեք մարդկանց բռնության։

Իրենք պարտավոր են պատասխանատվության ենթարկել ու հեռացնել պաշտոնական դիրքը չարաշահող ոստիկաններին, որոնք բռնի ուժ են կիրառում անմեղ քաղաքացիների նկատմամբ»։

Դիտարկմանը, թե փաստաբանները փաստացի անուններ են հնչեցրել, թե որ ոստիկաններն են իրենց բռնության ենթարկել, բայց նրանք դեռ շարունակում են աշխատել՝ նա նշեց, որ այո, չեն կասեցրել այն ոստիկանների լիազորությունները, որոնք բռնության են ենթարկել փասաբաններին։ «Դրա համար եմ ասում՝ սա ոստիկանության արտոնյալ լկտի պահվածքի դրսևորումն է»։

Զրույցի ընթացքում իրավապաշտպանին փաբում և փաստաբանների նկատմամբ իրականացված բռնության դեպքի մասին զուգահեռները ակնհայտորեն դուր չէին գալիս Ալեքսանյանին՝ ուստի ասաց, որ այլևս որևէ հարցի չի ցանկանում պատասխանել․ «Այսքանը բավարար է»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում