Եմենի ռազմաօդային ուժերը երկրի մայրաքաղաք Սանայում հարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դիրքերին՝ ոչնչացնելով բալիստիկ հրթիռների արձակման երկու կայանք։ Այս մասին, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Աղբյուրների տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով Նուքում լեռան շրջանում ոչնչացվել է հրթիռային համակարգերի մասնագետ Ռաբիա Ջալալ Աբու Տուրաբը։
Նշվում է, որ հարձակումը կառավարական ուժերի լայնածավալ արշավի մի մասն է, որի նպատակն է ոչնչացնել հութիների զենքի պահեստները և թուլացնել նրանց հրթիռային ներուժը։