Նրանց կարծիքով Ներքին 1 տարի առաջ - 22:30 01-02-2025

Հայտարարագրումից հարկեր կլինեն. Փաշինյանին չենք հավատում. հարցում

Նիկոլ Փաշինյանն իր եկեկվա մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով համընդհանուր հայտարարագրման մասին հարցին, վստահեցրեց, որ համընդհանուր հայտարարագրման ներդրումով նոր հարկեր չեն առաջանա։

«Էնպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում,իսկ հիմա պիտի հարկվի»,- ասաց նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդների հարց ուղղել. «Հավատու՞մ եք, որ հայտարարագրմամբ նոր հարկեր չեն լինի»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի ոչ մի խոսքին։

«Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի, սակայն հայտարարագրումը խեղկատակություն է և անազնիվ քայլ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ առհասարակ դեմ է հայտարարագրմանը։

«Ամեն ինչ շատ վատ է։ Իհարկե հարկեր կլինեն»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված էլ նշեց, որ չի հավատում Նիկոլ Փաշինյանին։

«Դրա անունը մի տվեք հա, իր ա ոչ մի խոսքին չեմ հավատում»,- պատասխանեց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան