Ավելին 1 տարի առաջ - 20:14 31-01-2025

Ռիհաննայի սիրեցյալը հայտնվել է դատարանում․ հայտնի է պատճառը

Երգչուհի Ռիհաննայի ընկերը՝ A$AP Rocky-ն, մեղադրվում է հրազենով տղամարդու վրա հարձակվելու մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականին Հոլիվուդի հյուրանոցներից մեկի մոտ։ Զոհը եղել է A$AP Rocky-ի նախկին ընկերը՝ Թերել Էֆրոնը, որն ավելի հայտնի է A$AP Relli բեմական կեղծանվամբ: Նա ռեփերին մեղադրել է հարձակումներ իրականացնելու, հետապնդելու, անհանգստություն պատճառելու մեջ։ Եթե A$AP Rocky-ին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 24 տարվա ազատազրկում:

Ռեփերն իրեն մեղավոր չի ճանաչել. նա նշել է, որ կրակոցների գիշերը իր մոտ եղել է կեղծ ատրճանակ, որը օգտագործել է երաժշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ, և որից հնարավոր չէր իրական փամփուշտներ արձակել: Նա նաև պնդել է, որ այդ երեկո Թերել Էֆրոնը փորձել է իրենից գումար շորթել։ Ռեփերի պաշտպանությունը ստանձնել է Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ջոզեֆ Տակոպինան. շատերը նշում են, որ դրա շնորհիվ Ռիհաննայի սիրելին կունենա պատժից խուսափելու բոլոր հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ