Արտաքին 1 տարի առաջ - 14:57 30-01-2025

ԵԽԽՎ-ն Վրաստանին կոչ է արել մինչև ապրիլ նոր ընտրություններ անցկացնել 

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որւմ կոչ է անում Վրաստանին առաջիկա ամիսներին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Բացի դրանից՝ ԵԽԽՎ-ն որոշել է վավերացնել վրացական պատվիրակության մանդատները մինչև 2025 թվականի ապրիլը։ «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ նախաձեռնել ներառական գործընթաց բոլոր շահագրգիռ կողմերի և հասարակական գործիչների, այդ թվում՝ իշխող մեծամասնության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ՝ հրատապ վերացնելու վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ-ն կոչ է անում անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհը վերսկսելու համար, ինչպես նաև հարգել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել մինչև 2025 թվականի ապրիլը։


Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է