Ներքին 11 ամիս առաջ - 13:27 04-11-2025

Ծիծեռնակաբերդում մինչև ապրիլ աշխատանքներն ավարտվելու են. ԿԳՄՍ նախարար

«Ծիծեռնակաբերդում անում ենք անհրաժեշտ աշխատանքները, դրանք շարունակվում են, ես ինքս ամեն շաբաթ լինում եմ հուշահամալիրում, որպեսզի տեսնեմ՝ ինչպես են աշխատանքներն ընթանում»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական կազմի կողմից, որը թե տեխնիկական, թե հեղինակային հսկողություն իրականացնող անձինք են. «Գիտեմ, որ շատ են մանիպուլյացիաները: Հենց այդ բառով կոչում եմ՝ մանիպուլյացիա, որովհետև ինչ արվում է Ծիծեռնակաբերդում մույթերի վերականգնման հետ կապված, նորություն չէ տեխնոլոգիական իմաստով նաև: 2015 թ. այդ նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյուների վերանորոգումը, և բնականաբար, այս նույն տեխնոլոգիական լուծումները շատ երկար ու մանրամասն քննարկվել են գիտական խորհրդում»,- ասել է նա:

Անդրեասյանը նաև նշել է, որ լուրջ չէ, երբ մասնագետները տարիներով աշխատում են ինչ-որ նախագծի վրա, իսկ մեկը 5 րոպեով անցնելով, եզրակացություն է անում. «Դա լուրջ չէ, պետք է դադարենք այդպես վերաբերվել մեր իրականության կարևորագույն խնդիրներին: Իսկ Ծիծեռնակաբերդը մեզ համար կարևորագույն հուշահամալիր է: Եվ այնտեղ նույնիսկ մեկ միլիմետր որևէ բան անելը, փոփոխությունը անցնում է համապատասխան ընթացակարգ»:

Անդրեասյանի տեղեկացմամբ, երեք մույթերում երբ աշխատանքը ամփոփվի, իրենք գիտամեթոդական խորհուրդում կքննարկեն, և կորոշեն հաջորդ մույթերի հետ կապված հետագա աշխատանքները: «Խնդրում եմ՝ այդ ապատեղեկատվությունն առնվազն դադարեցնել, հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, բոլոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ դրանք երբևէ չխանգարեն որևէ այցելուի մուտքին: Եվ մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքներն ավարտվելու են»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա