Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:48 09-01-2023

Հիմա բոլորս սպասում ենք ողբերգության, որն Արցախով չի ավարտվելու, այլ միայն սկսվելու է․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց» հոդվածաշարի առաջին մասը.

Մենք հիմա բոլորս սպասում ենք ողբերգության. ի՞նչ ծավալներով, ի՞նչ դրսևորումներով և ո՞ր ամսին. չգիտենք։ Բայց սպասում ենք այդ ողբերգությանը։

Սպասում է իշխանությունը, սպասում է Նիկոլը, սպասում են բոլոր մտահոգ-մտածող մարդիկ, սպասում են մտածելու անունակները, ինտուիտիվ՝ սպասում է լայն հասարակությունը, նույնիսկ եթե քեֆ-անտարբերության մեջ է, սպասում է ընդդիմությունը։

Սպասում են Արցախի տեղը չիմացողները և Արցախի շնորհիվ կայացած-լռողները։

Սպասում են նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, որ ողբերգությունն Արցախով չի ավարտվելու , այլ միայն սկսվելու է։ Իսկ եթե բոլորը սպասում են աղետի, այն անպայման գալու է։ Աղետը, ցավոք, ունի այդպիսի հատկություն։ Բայց սա պետական մտածողություն չէ, սա քաղաքական և քաղաքացիական պատասխանատվություն չէ։ Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե ողբերգությանը սպասելը, այլ՝ ողբերգությունից խուսափելը։

Դուրս գալ քաոտիկ վիճակից

Շատ արագ պետք է դուրս նախաաղետային քաոսից։ Սա է այսօր ամենակարևոր խնդիրը։ Մեր ամեն ինչը քաոտիկ է, նույնիսկ՝ սրտացավ մտահոգություններն ու գրագետ առաջարկները։ Դրանք հիմնականում անհասցե են ու կորում են։

Պետությունը, պետական ինստիտուտները, քաղաքական-հանրային միավորները պետք է դուրս գան ողբերգություն սպասողի հոգեվիճակից։

Հասկանանք՝ ինչ ունենք։ Հասկանանք՝ ինչից է պետք սկսել և ուր գնալ։ Ո՞ր օրերի, ո՞ր շաբաթների համար ի´նչ խնդիրներ ենք դնում։ Սա հավասարաչափ վերաբերում է և´ պետական համակարգին, և' ընդդիմադիր միավորներին, և´ Արցախի իշխանություններին, և´ հանրային գործիչների այն գրագետ շերտին, որը հոգնել է բոլորի անէֆեկտիվությունից։

Քաոսը մեր թշնամին է. քաոսում արվում են սխալներ, քաոսում աննկատ հետապնդվում են անձնական շահեր, թշնամին ֆիքսում է մեր քաոսը, անելիքի չիմացությունը։ Քաոսը վերջում վերածվելու է պանիկայի։

Ամենակարևոր ու առաջին խնդիրը մթնոլորտի փոփոխությունն է։ Ռացիոնալ գաղափարներ ու գրագետ մարդիկ կան և´ իշխանությունից դուրս, և´ իշխանության մեջ։ Պետությունը պետք է դարձնել գրագետ և ռացիոնալի պահանջատեր։ Դա պետք է անի կամ իշխանությունը՝ իր ներսում գտնելով ռեսուրս և ընտրելով նոր ղեկավարություն, կամ ընդդիմությունը՝ նոր առաջնորդությամբ։ Առաջնորդության էությունը հենց դա պիտի լինի՝ քանդվող պետականության և քաոսի կասեցումը, ռացիոնալի և պետական մտածողության գերիշխումը։ Ով և ովքեր կանեն՝ կերևա։ Ճիշտ այնպես, ինչպես՝ ով և ինչ չարեց։ Բայց դրա մասին՝ հետո։
Շարունակելի

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա