Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 12:51 29-01-2025

ՀՀ-ն պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

2024 թվականի դեկտեմբերի 9-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը` 2020-2023 թվականներին. ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Վերահաստատումն իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման, ախտորոշման, բուժման և բուժման մոնիթորինգի մեր երկրում գործող ընթացակարգերի և գործելակարգերի, իրավական դաշտի և 2020-2023 թթ. ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրության, տեղեկատվական, մոնիտորինգի և գնահատման համակարգերի, լաբորատոր համակարգի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մանկաբարձագինեկոլոգիական և ընտանիքի պլանավորման ոլորտներում մատուցվող ծառայությունների կառուցվածքի, մարդու իրավունքների, խարանի և խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումների, իրականացվող ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության գնահատման միջոցով:

Կարգավիճակի վերահաստատման հետ միաժամանակ, Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեի կողմից ներկայացվել են հետագայում ևս մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու պահպանմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրագործման աշխատանքները նախատեսված են առաջիկա երեք տարիների ընթացքում:

Հայաստանի հաջորդ գնահատումը 2024-2027թթ․ ժամանակահատվածի համար տեղի կունենա 2028 թվականին։

Ամենից շատ դիտված