Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:00 08-04-2023

Ալեն Սիմոնյանի «սուտ» զղջումը․ թքող մորից՝ թքող զավակ

Քաղաքացու վրա թքելուց, այնուհետեւ այդ արարքը արդարացնելուց հետո մեկ էլ հանկարծ ԱԺ նախագահը ներողություն է խնդրում։ Ընդ որում՝ նա դա անում է դեպքից առնվազն 5 օր անց, երբ այդ ընթացքում քննարկվում է նրա պաշտոնանկության թեման։ Այսինքն՝ կարելի է մտածել, որ Սիմոնյանը կոմպրոմիսի է եկել Նիկոլ Փաշինյանի հետ, որոշել են` ներողություն խնդրելով «ջրել» թեման եւ չհասցնել հրաժարականի։ Բայց ո՞վ է հավատում Սիմոնյանի զղջմանը․ ոչ ոք։ Եթե իշխող քաղաքական թիմը հասկանար նրա արարքի անթույլատրելիությունը, դեպքից անմիջապես հետո հրաժարականի հարցը կքննարկեր, բայց նրանք այնքան ինքնավստահ են եւ սանձարձակ, որ դեռ մի հատ էլ հպարտանում են։

Ուշագրավ է այն, որ Սիմոնյանի զղջման տեքստը հրապարակվում է Աշոտ Փաշինյանի ծեծի ենթարկվելու մասին լուրի հերքումից եւ դրա մասին ստատուսը ջնջելուց հետո։ Զղջումի տեքստը հաջորդում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությանը․․․։

Ինչեւէ, նույնիսկ այդ պայմաններում ընտրված բառամթերքից պարզ է դառնում, թե ինչպես է զղջում ԱԺ նախագահը։ Նա տեղի ունեցածը որակում է կենցաղային թեմա, մինչդեռ կենցաղային թեման հարեւանի հետ լեզվակռիվն է մեքենան սխալ կայանելու, հերթը խախտելու համար։

Երկրորդ՝ Ալեն Սիմոնյանը զգուշացնում է իր թիմի անդամներին, որ վաղը-մյուս օր Ձեզ էլ են դավաճան ասելու․ «Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ»:

Եւ նա ճիշտ է․ այդ թիմի ներկայացուցիչներին, ընտանիքներին, նրանց սպասարկող անձան, աշխատողներին ասելու են դավաճան միշտ եւ ամենուր, սա անխուսափելի է։

Հետո Ալեն Սիմոնյանը հիշում է ընդդիմությանը, թե բա «սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ»։ Այս միտքը թերեւս «սա երգի հետ կապ չունի, բայց գրել ենք, որ բռնի» ժանրից է, այլապես ինչ կապ ունի ընդդիմությունը, երբ ԱԺ նախագահը ուղտի պես թքում է մարդու երեսին․․․

Այսքանից հետո որեւէ մեկը հավատում է ԱԺ նախագահի ներողություն խնդրելուն․․․եւ մի՞թե որեւէ մեկը զարմանում է, թե ինչու է Սիմոնյանը թքում քաղաքացու դեմքին, չէ՞ որ նա այն մոր զավակն է, ով պատշգամբից թքում էր ցուցարարների վրա եւ նրանց միջնամատ ցույց տալիս։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին