copy image url
Մամուլ 3 շաբաթ առաջ - 08:00 23-01-2025

Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչեւ 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային պայմանագիր ունեցած բոլոր անձինք պետք է լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, որը ոչ միայն դժվար է, այլեւ ծախսատար է քաղաքացու, եւ շահութաբեր՝ պետության համար։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ վճարումներ պետք է անի քաղաքացին, որպեսզի լրացնի իր սեփական հայտարարագիրը։

Այսպիսով՝ գործընթացը սկսվում է ID նույնականացման քարտի ձեռքբերումով։ Նույնականացման քարտի համար վճարվող գումարը պետական վճարման միջոցով գնում է պետական բյուջե։
20-21 օրում նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3000 դրամ։

Սակայն եթե նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակ ունեք, ապա վճարումները կատարվում են հետեւյալ չափով՝

* 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,
* 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
* 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։
Հարկ է նշել, որ նույնականացման քարտ տպող մեկ սարք կա Հայաստանում, որը, ինչպես նախկինում է փորձը ցույց տվել, տարվա մի մասն աշխատում է, մյուս ժամանակ խափանված է։

Ստացվում է, որ վաղուց ներդրված համակարգը, որն արդեն պետք է կայունություն ունենար, սովորական քաղաքացու գլխին դարձել է պատուհաս։

Այսպիսով՝ վճարեցինք մատչելի 3000 դրամը նույնականացման քարտի համար։
Հաջորդիվ պետք է ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն։

Էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է լինելու մոտենալ հեռախոսային օպերատորներից մեկի գրասենյակ։ Եթե ձեր SIM քարտը նոր չէ, ապա պետք է վճարեք 500 դրամ՝ էլեկտրոնային ստորագրությունը հեռախոսահամարին կցելու համար։ Վճարեցինք 500 դրամ։

Հաջորդիվ անհրաժեշտ է վճարել 3000 դրամ Ekeng-ին՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին, որպեսզի ակտիվանա ձեր էլեկտրոնային ստորագրությունը։ Վճարվեց եւս 3000 դրամ։

Ստացվում է, որ մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենաթարմ տվյալներով՝ 2024 թ. հոկտեմբերին աշխատողների թիվը Հայաստանում կազմում է 785,195 մարդ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ նշել է, որ այս տարի հայտարարագրման պարտավորություն ունի ավելի քան 700,000 քաղաքացի: Եթե 700 հազարը բազմապատկենք 6 հազար 500 դրամի, ապա կստացվի 4 մլրդ 550 մլն դրամ՝ գրեթե 11,6 միլոն ԱՄՆ դոլար։ Եթե հաշվի առնենք այն գործոնը, որ հեռախոսային օպերատորին տրվող 500 դրամը եւ Ekeng համակարգին վճարվող 3000 դրամը հարկվում են հենց այդ կառույցներից, այս թիվը կարող է փոփոխության ենթարկվել։

Սակայն հարկ է նշել նաեւ, որ ամեն դեպքում համընդհանուր հայտարարագրումը միլիարդավոր դրամներով ավելացնելու է ՀՀ պետական բյուջեն։

Հաշվարկներն արված են բաց աղբյուրներում տեղադրված տեղեկատվության հիման վրա, որոնք չեն ներառում վճարումների ընթացքում տերմինալների կողմից պահվող միջնորդավճարը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:10 Քաջարանի քաղաքապետին մեծ–մեծ խոսելու համար դանակահարել են․ խոսնակը հերքում է
11:00 Վալիդատորները խափանվել են․ երևանցիները վաղ առավոտից տրանսպորտից անվճար են օգտվում
18:29 Երևանում իրար են բախվել 7 մեքենա. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com
07:40 Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս. Ժողովուրդ
17:25 Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի Ախուրյանցի Անոն փոշմանել է
09:42 Գեղարքունիքում «Հայոց օջախ» հյուրանոցում 26-ամյա տղան սեռական բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ․ shamshyan.com
12:06 Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ
22:14 70-ամյա վարորդը Եղեգնաձորում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն․ shamshyan.com
14:13 Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել. shamshyan.com
18:15 Ինչպես Արարատին նետված մի քար. ԱԳՆ-ն չի նկատել Աննա Հակոբյանի վիրավորանքը