Ներքին 1 տարի առաջ - 20:42 22-01-2025

Չեմ ուզում մեկնաբանել. Փաշինյանը չի՞ կարդացել «Երկիր Նաիրի» վեպը

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել էր. «Մենք ճամփորդում ենք Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան։ Բոլորս ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ և հիմա պետք է դուրս գանք դրանից դեպի իրական Հայաստան։ Սա մեր ներքին ու արտաքին քաղաքական հայեցակարգն է»։

Oragir.News-ը Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց չարենցագետ Դավիթ Գասպարյանի հետ։

Oragir.News-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի այս հայտարարությունը, և արդյոք սա չի՞ նշանակում, որ Փաշինյանը չի կարդացել «Երկիր Նաիրին» և չի հասկանում, թե այն իրենից ինչ է ներկայացնում, Դավիթ Գասպարյանը ասաց․ «Կարող եմ մեկնաբանել, բայց չեմ ուզում: Այդ անունը ինձ մոտ մի տվեք: Չարենցի մասին, խնդրեմ, կխոսեմ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից