Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:15 22-01-2025

ՀՀ բնակչության 30 տոկոսը սննդի պակաս ունի. ՄԱԿ-ի զեկույցի հետքերով

Պարենի համաշխարհային կազմակերպությունը հետազոտություն է արել, որի արդյունքում պարզվել է՝ ՀՀ բնակչության 30 տոկոսը սննդի պակաս ունի, իսկ մինչև 5 տարեկան երեխաների 9 տոկոսի շրջանում թերսնուցում է գրանցվել։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի հետ։

Ծաղիկ Վարդանյանը նախ նշեց, որ տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ իրականացրել են հետազոտություններ․ ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում թերսնուցումը լրջագույն խնդիր է, որն ազդում է առողջապահության վրա․ «Թերսնուցումը մենք շատ հպանցիկ ենք հասկանում, սա չի նշանակում, որ մարդը միշտ սոված է: Սա օրգանական և անօրգանական նյութերի՝ օրգանիզմ ընդունելու խնդիրն է և արդյունք է աղքատության, սննդի անբավարարության ու ոչ ճիշտ սնվելու»:

Նա հավելեց, որ թերսնուցումն այնպիսի իրավիճակ է, երբ սոցիալական և առողջապահական խնդիրների պատճառով ի հայտ է գալիս մարդու քաշի նորմայի պակաս․ ի դեպ, թերսնուցման առաջացման պատճառ կարող են լինել հորմոնալ խանգարումները:

Հարցին՝ ովքեր են պատասխանատու այս խնդրի համար և ինչպես լուծել այն, Oragir.News-ի զրուցակիցն ասաց, որ հիմնական պատասխանատվությունը սոցիալական և առողջապահական ոլորտների վրա է։
«Խնդիրը պետք է լուծվի մուլտիդիսցիպլինար մեթոդներով, չի կարելի բեռը դնել միայն առողջապահության ոլորտի վրա․ սա պետք է լինի սոցիալական ոլորտի կառավարիչների խնդիրը, պետք է լինի կառավարության, ինչպես նաև համայնքապետարանների, մարզպետարանների ուշադրության ներքո, որոնք ավելի լավ են ճանաչում իրենց բնակիչների կարիքները,- ասաց Ծ․ Վարդանյանը՝ զրույցի վերջում ևս մեկ անգամ նշելով, որ թերսնուցման հարցում մեծ նշանակություն ունի անորակ սննդի օգտագործումը:- Մեր շրջապատում կարող ենք հանդիպել մարդկանց և զարմանալ, որ նրանք թերսնվում են»:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի